Ադրբեջանցիները պահանջում են, որպեսզի Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղի բնակիչները կա՛մ ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին, կա՛մ լքեն իրենց տները։ Հետո էլ բողոքում եք ադրբեջանցիներից։ Տեսնու՞մ եք ինչ բարի են՝ ընտրության հնարավորություն են տալիս մեր գյուղացիներին։
Իսկ եթե լուրջ, ապա ստիպված եմ կրկին հիշեցնել երեկվա իմ նախազգուշացման մասին։ Մեր տարածաշրջանում լուրջ ռիսկեր կան։ Սադրանքներ դեռ շատ են լինելու։ Շուրջն ամեն ինչ եռում է ու չի բացառվում, որ նաև այստեղ բախումներ լինեն։ Նպատակը, իհարկե, մենք չենք։ Նպատակը Ռուսաստանի կյանքը դժոխքի վերածելն է։ Բայց դրանից մեր դրությունն ավելի հանգիստ չի դառնում։ Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ ավելի է բարդանում։ Ուստի պետք է պատրաստ լինել վատագույն սցենարներին։