Տավուշի մարզում, փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում Մ-6 ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ, 41-ամյա Զ. Յազիչյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսատան հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարե շինությանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ս. Յազիչյանը մարմնական վնասվածքներով տողափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Յազիչյանը Վրաստանի Հանրապետությունում հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալն է: