Ադրբեջանական ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ


Ադրբեջանական ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ
Փետրվար 21 15:05 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ  ստորաբաժանումները  փետրվարի 20-ին  և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ  գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են:  Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ:

 
 
 
 

Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:

 
 

Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն