Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 20-ին՝ ժամը 20:03-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW» և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Ն.-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դուրս բերել վարորդի և 4 ուղևորների դիերը: