Նոր մանրամասներ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից


Նոր մանրամասներ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
Փետրվար 20 22:47 2022

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, Տուրդիսպանսերի դիմաց, բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության Փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Դիերը դուրս են բերել նաև Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ:

Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը:

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատուրյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արթուր Մելիքյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Դավիթ Թովմասյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com