Հրդեհ է բռնկվել Չարենցավանի «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի կաթսայատանը


Հրդեհ է բռնկվել Չարենցավանի «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի կաթսայատանը
Փետրվար 19 16:00 2022

Փետրվարի 19-ին, ժամը 10:28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին խճուղու թիվ 8 փակուղում՝ «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի 1-ին հարկում գտնվող կաթսայատանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 
 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ալաբ-Մեդ» ՓԲԸ-ի կաթսայատանը (մոտ 50 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:03-ին, մարվել՝ 11:31-ին: Կաթսայատան վառարանում այրվել է յուղի տարայից (200 լիտր տարողությամբ) արտահոսած յուղը։