Ողբերգական դեպք՝ Երևանում. վարձակալական հիմունքներով բնակվող տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը


Ողբերգական դեպք՝ Երևանում. վարձակալական հիմունքներով բնակվող տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը
Փետրվար 18 13:28 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

 
 

Ժամը 14։20-ի սահմաններում շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարկ Վարկի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։ 

Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել ԱԻն փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ նշված հասցեում հրդեհ է, և կան այրված քաղաքացիներ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ կանչով մեկնած հրշեջները նշված փողոցի 17/1 տանը հայտնաբերել են 2 ծխահարված դի։  Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Բարեյանի գլխավորությամբ։ 

 
 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող ամուսիններ՝ 64-ամյա Հովիկ Ղ-ն և 67-ամյա Սիրվարդ Չ-ն ծխահարվել են էլեկտրասալիկի հալվելու հետևանքով։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝դիակի դատաբժշկական։