Երեւանում, այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արշակ Չիբուխչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Tesla մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հտևեանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հարվածի արդյունքում Tesla-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Highlander մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է Nissan Patrol մակնիշի ավտոմեքենային։