Առնվազն ինը մարդ է զոհվել եւ եւս ինը վիրավորվել Թեհրանի նահանգի Վահիդիյե բնակավարում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար ծառայությունները:
Նշվում է, որ պատահարի պահին տան բնակարաններից մեկում ընտանիքը ծննդյան տարեդարձ էր տոնում:
Փրկարար ծառայությունները շարունակում են աշխատանքը: Մասնագետները պարզում են պայթյունի պատճառները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: