Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ կամրջի մոտ մեքենան բախվել է պատին և կան կասկածներ, որ մեջը դի կա:
Փրկարարները Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել Արմավիրի մարզի բնակիչ, 59-ամյա Վաչագան Ա.-ի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:
Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարել պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Գագիկ Գրիգորյանը:
Փաստի առթիվ Տ. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: