Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 03:20-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 57-ամյա Յուրա Պ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ, բախվելով Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին:
Վթարի հետևանքով տուժածներ չկան