Ոստիկանությունը պարզել է փետրվարի 12-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած ոբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի, մահացած ուղևորի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Գագիկ Սարգսյանը, ով տեղում մահացել է, տեղում մահացել է նաև Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Արա Ռևազյանը։
Հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 35-ամյա Սյուզաննա Ռևազյանն ու 15-ամյա Մալենա Ռևազյանը։
Ավելի հաղ հայտնել էինք, որ փետրվարի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանների 1-ին գոտում, ավտոմեքենա է ընկել ձորը և, ըստ տեղեկությունների, կան տուժածներ։
Սևանի ջրափրկարարներն ու ճանապարհային ոստիկանները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ձորից դուրս էին բերել մոտ 70 տարեկան տղամարդու և 12-15 տարեկան տղայի դիեր։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս էին բերել Սևանի ջրափրկարարները, իսկ մյուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։
Դիլիջանի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վիրավորներից 2 հոգու, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Պարզվել էր՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Դիլիջան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, տապալել այն, հայտնվել անտառում՝ կոտրելով մի քանի հաստաբուն ծառեր։ Մահացածների դիերը հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս։