Ռուս խաղաղպահների զինվորական«БТР» բախվել է հայ վարորդի մեքենային.կա վիրավոր


Ռուս խաղաղպահների զինվորական«БТР» բախվել է հայ վարորդի մեքենային.կա վիրավոր
Փետրվար 9 23:12 2022

Քիչ առաջ Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել հետևյալ  բովանդակությամբ՝ 

ՃԱՆԱՊԱՐՀԱ-ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ՇՈՒՇԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Փետրվարի 9-ին ժամը 19:35-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ին ճակատի, վերին հունքային շրջանի սալջարդ պատռված վերքով, աջից 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կողերի փակ կոտրվածքով և մարմնի բազմաթիվ սալջարդ վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել 35-ամյա բնակիչ Ն. Հ. (հաշվառված է Շահումյանի շրջան ք. Քարվաճառ քաղաքում)։
Դեպքի վայր մեկնած ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները և ԱԻ պետական ծառայության փրկարարները պարզել են, որ նույն օրը ժամը 17:10-ի սահմաններում, Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին, Ա.Պ.-ն (ծնված 1976թ., բն. է ՀՀ ք. Երևան) իր վարած «Մերսեդես-բենց» ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևոր՝ Ն. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
 
Մինչդեռ տելեգրամյան ալիքները հաղորդում են այլ տեղեկություն այն մասին որ վթարը եղել է ռուս խաղաղպահների պատճառով։