Արարատի մարզում բախվել են Jeep Grand Cherokee-ն ու ՎԱԶ 21099-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար


Արարատի մարզում բախվել են Jeep Grand Cherokee-ն ու ՎԱԶ 21099-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Փետրվար 8 11:00 2022

Արարատի մարզում, փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Մ-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի և 32-ամյա Հրայր Ս-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Հրայր Ս-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Սոս Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Բախման հետևանքով «99»-ի գազաբալոնը ավտոմեքենայից պոկվել ու շպրտվել է։