Ադրբեջանի Հաջիքաբուլի շրջանում (Բաքվից շուրջ 115 կմ հարավ-արևմուտք) այսօր երեկոյան 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 17.56-ին Ալի-Բայրամլի կայարանից 11 կիլոմետր դեպի արևմուտք։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,4 բալ, խորությունը՝ 6 կիլոմետր։