Համացանցում է հայտնվել Յակուտսկում տեղի են ունեցած միջադեպի տեսագրությունը։
Հիշեցնենք, որ Յակուտսկի բնակչուհին ընկել է 8-րդ հարկից, վերադարձել բնակարան ու շտապօգնություն կանչել։
Ըստ երևույթին, նրա կյանքը փրկել են լարերը, որոնք դանդաղեցրել են անկումը, ինչպես նաև ձյան հաստ շերտը:
Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կոնքի ոսկորների վնասվածքով։
Տեսանյութը ԳԱԼԱ- ի տելեգրամյան ալիքում։
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Յակուտսկ քաղաքի քննչական բաժինը դատավարական ստուգում է անցկացնում Բեստուժև-Մարլինսկի փողոցում գտնվող բնակելի տան 8-րդ հարկի պատուհանից 1991թ. ծնված կնոջ ընկնելու փաստի առթիվ:
Քննիչները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և պատճառը: