Ծաղկաձորում 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել և մահացել է


Ծաղկաձորում 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել և մահացել է
Փետրվար 5 21:38 2022

«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում: 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել և մահացել է: Դեպքի մասին մանրամասներ Ճոպանուղուց չեն հայտնել, միայն նշել են, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:

Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը լրատվամիջոցի հետ զրույցում ասել են, որ դահուկներով սահելիս տղան գլխիվայր ընկել և մահացել է. «Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք այնպես է ընկել, որ գլուխը վնասել է և տղայի կյանքը փրկել չի հաջողվել»: 

Նշվում է, որ տղան ազգությամբ հայ է, սակայն ապրում էր Գերմանիայում, բարեկամը հրավիրել էր Հայաստան, տղան եկել էր հանգստանալու: Մի քանի օր դահուկավարի հետ սովորել է վարել, իսկ այսօր մենակ է եղել և այս դեպքը տեղի է ունեցել»: