Փետրվարի 2-ին, ժամը 20:46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բիովառելիքի արտադրամասում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Լոտոս» ՓԲԸ-ին պատկանող բիովառելիքի չշահագործվող արտադրամասի պահեստում (72 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 22:20-ին։ Այրվել են մոտ 8 խմ ստվարաթղթե թափոններ և պահեստի փայտե երեսպատումը։