Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ժամը 11:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի բենզալցակայանում այրվում է ավտոմեքենա։
«Ես գործ էի անում, տեսա, որ պաժարը կպել ա, չհասկացա ինչից էր։ Ավտո էր կանգնած, օգնեցինք, քաշեցինք-հանեցինք։ Լավ ա, տղերքը հասան, փրկեցին։ Տղերքը՝ երկու հոգի աշխատող, վառված թռան դուրս, մեկի դեմքը վառված էր, տարան բժշկի»,- պատմել է հարևանությամբ աշխատող քաղաքացին։