Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 842 հազար 213 մարդ


Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 842 հազար 213 մարդ
Հունվար 31 11:08 2022

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 842 հազար 213 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսի դեմ պատվաստման միայն առաջին դեղաչափը ստացած անձանց թիվը 190 հազար 36 է:

Խթանիչ դեղաչափ ստացել է 8951 մարդ: