Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գրիշա Մ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տարոնիկ գյուղի կենտրոնական փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, տապալել դրանք և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գրիշա Մ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Արշալույս Մ.-ն և 25-ամյա Միշա Կ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: