Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 19:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց, բախվել են Կապանի բնակիչներ, 21-ամյա Մուշեղ Լաչինյանի վարած Volkswagen Golf մակնիշի և 37-ամյա Աննա Օհանջանյանի վարած Ford Fokus մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժ