Հայաստանում նկատվում է «օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ այս շաբաթ գտնվում ենք պրոգրեսիվ աճի շրջանում։ Հիվանդացածների շրջանում հոսպիտալացվածների ցուցանիշը տատանվում է 5-6 տոկոսի շրջանում։
«Հիվանդների միայն 5-6 տոկոսն է, որ հոսպիտալացման կարիք ունի, ինչը կարելի է ասել, միակ ուրախալի լուրն է։ Սրան է նպաստում պատվաստվածների մեծաթիվ ընդգրկվածությունը։ Առաջիկայում ունենք մահճակալների ծավալման պլան։ Այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, և դա կանենք ըստ պահանջի»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։