Հունվարի 26-ին, ժամը 01:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեպար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգեպար գյուղի գերեզմանատան մոտակայքում «Isuzu» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 35 մ գլորվել ձորը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ. Պ.-ն (ծնված 1997 թ.), Կ. Շ.-ն (ծնված 1988 թ.) և Վ. Շ.-ն (ծնված 1991 թ.) տեղափոխվել են Բերդի ԲԿ, որտեղ Վ․ Շ.-ն մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել տուժած Գ. Ա.-ին (ծնված 1977 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ |