ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 2021 թվականի սեպտեմբերի 17-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն անշարժ գույք չունի։
Ալեքսանյանն ունի KIA մակնիշի ավոտմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։
Նրա բանկային հաշիվներին եղել է 102 հազար դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 5,700,000 դրամ, 2 հազար դոլար։
Պատգամավորը եկամուտի մեկ աղբյուր ունի՝ աշխատավարձ, որը կազմել է 1,485,652 դրամ։