Հունվարի 23-ին, ժամը 14:10-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում՝ գարեջրի չգործող գործարանում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների այրվում են տանիքի փայտե կառուցատարրերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 17։15-ին։ Այրվել է տանիքը՝ 1000 քմ։