Երեք անգամ պատվաստված նախագահը վարակվել է կորոնավիրուսով


Երեք անգամ պատվաստված նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Հունվար 22 19:00 2022

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսան վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը։

 

«Ես վարակված եմ, գլուխս ցավում է, չեմ կարողանում տաքանալ»,-գրել է 78-ամյա Վալեսան։

 

Միևնույն ժամանակ, Լեհաստանի նախկին ղեկավարը խոստովանել է, որ երեք անգամ պատվաստվել է վիրուսի դեմ։ Վալեսան հավելել է, որ այնքան վատ է, որ «չի զգում սեփական մարմինը»։