Հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, շտապօգնությունը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 20-ամյա Ինգա Ա-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: