Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք. մահացել է 2 մարդ


Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք. մահացել է 2 մարդ
Հունվար 18 07:37 2022

Հունվարի 18-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Կատարվել է 4597 թեստավորում, առողջացել՝ 61 քաղաքացի, գրանցվել է 2 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 145 դեպք, որոնցից 333 716-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4981 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 9674 դեպք է արձանագրվել, որից այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է:

Ընդհանուր կատարվել է 2 649 252 թեստավորում։