Omicron շտամը կարող է վարակել միանգամիցմինչև 100 մարդու, եթե դրա կրողը փռշտում է կամ հազում: Մոսկվա-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը։
«Մինչ այժմ մենք երբեք նման վարակ չենք ունեցել։ Կարմրուկը համարվում էր ամենավարակիչ հիվանդությունը, սակայն omicron-ն այս առումով գերազանցեց նույնիսկ։ Այս առումով միաժամանակ վարակվածների հսկայական թիվ է գրանցվում»,- ասել է նա։