Ինչպիսի տեսք ունեն արաբական ամենահարուստ թագավորների եւ շեյխերի կանայք (լուսանկարներ)


Ինչպիսի տեսք ունեն արաբական ամենահարուստ թագավորների եւ շեյխերի կանայք (լուսանկարներ)
Հունվար 10 00:59 2022

Աբդալա II Իբն Հուսեյն եւ թագուհի Ռանիա

Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդը մեր ժամանակների ամենագեղեցիկ թագուհիներից մեկի՝ Ռանիայի ամուսինն է, ինչպես նաեւ չորս երեխաների հայրը։ People ամսագրին տված հարցազրույցում տղամարդը խոստովանել է, որ առաջին հայացքից սիրահարվել է ապագա կնոջը։ «Քույրս ինձ հրավիրեց ընթրիքի, իսկ ես վաղուց տանը չէի եղել։ Ընդունեցի ցնցուղ, փոխեցի հագուստս ու գնացի։ Այդ ընթրիքին հրավիրված էր նաեւ Ռանիան։ Ես մի անգամ նայեցի նրան եւ հասկացա, որ նա այն միակն է, եւ այլեւս ոչ ոք ինձ պետք չէ», - պատմել է նա։

Սուլթան Իբն Ֆահդ Իբն Նասեր Իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ եւ Դինա Աբդուլազիզ Ալ-Սաուդ


Սաուդյան արքայազնը, որը Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի մայրաքաղաքներում էլիտար բուտիկների ցանց ունի, իր ապագա կնոջը հանդիպել է 1996 թվականին Լոնդոնում, իսկ արդեն երկու տարի անց սիրահարներն ամուսնացել են: Սուլթանի սրտի տիկինը դարձել է Դինա Աբդուլազիզ Ալ Սաուդը, որը ճանաչվել է մահմեդական աշխարհի ամենաոճային արքայադուստրը: Չնայած աշխատավայրում զբաղվածությանը (2016 թվականին Դինան դարձել է նորաձեւության ամսագրի գլխավոր խմբագիր), նա հասցնում է ժամանակ տրամադրել ամուսնուն եւ երեք ժառանգներին:

Համիդ Բին Խալիֆ Ալ Թանի եւ Շեյխա Մոզա

Շեյխ Համիդ Բին Խալիֆ Ալ Թանին Քաթարի էմիրի պաշտոնը զբաղեցրել է 1995-2013թթ.: 25 տարեկանում տղամարդը հանդիպել է իր երազանքների կնոջը՝ Մոզային, որը դարձել է նրա երկրորդ կինը։ Այդ կարգավիճակը չի խանգարել ձեռներեց գեղեցկուհուն մասնակցել պետական գործերին եւ ազդեցություն ունենալ ամուսնու վրա, որը թույլ է տվել նրան մուսուլման կանանց ավանդական հագուստ չկրել։ Այժմ Շեյխա Մոզան ոչ միայն ոճի միջազգային կուռքն է եւ նմանակման օրինակ շատ կանանց համար, այլեւ յոթ երեխաների մայր: