Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա պատվաստանյութերն համալրվել են ևս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար։