Պե՞տք է արդյոք վախենալ «օմիկրոն»-ից, եթե արդեն հիվանդացել եք «դելտա»-ով


Պե՞տք է արդյոք վախենալ «օմիկրոն»-ից, եթե արդեն հիվանդացել եք «դելտա»-ով
Հունվար 3 21:38 2022
 

Պե՞տք է արդյոք վախենալ «օմիկրոն»-ից, եթե արդեն հիվանդացել եք «դելտա»-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 
 
 

COVID-ի «դելտա» շտամի դեմ իմունիտետը թույլ է պաշտպանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելուց: Նման կարծիք է հայտնել կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան։

Lenta.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ վիրուսի այս երկու շտամերը չափազանց տարբեր են, ինչը բացառում է մի շտամի դուրս մղումը մյուսի կողմից։

««Դելտայ»-ի դեմ իմունիտետը թույլ է պաշտպանում «օմիկրոն»-ից, ինչպես նաեւ «օմիկրոն»-իմունիտետը «դելտա»-ից: Սա խոսում է այն մասին, որ ձեւավորվում է վիրուսի երկու դիմացկուն գիծ, երկու շտամ, որոնք միաժամանակ կտանջեն մարդկությանը»,- ասել է մասնագետը։

Նրա կարծիքով, նման իրավիճակը կարող է հանգեցնել հակաֆազում ալիքների, երբ գերիշխող շտամ կդառնա մեկ «օմիկրոնը», մեկ «դելտան»:

«Ենթադրենք՝ դրանք տեղի կունենան տարին մեկ հաճախականությամբ, որպեսզի իմունային համակարգը մի փոքր թուլանալու ժամանակ ունենա։ Եւ մենք կարող ենք գալ մի իրավիճակի, որ անհրաժեշտ կլինի երկու պատվաստումներ՝ մեկը «օմիկրոն»-ի դեմ, մյուսը՝ «դելտա»-ի դեմ»,- ասել է Բարանովան։

Նրա խոսքով՝ «դելտա»-ով վարակվածները, միեւնույն է, ի վիճակի են դիմակայել «օմիկրոն»ին, բայց ոչ բավական արդյունավետ։