Հայաստանում հունվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345.036-ի: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 7983 է:
Մեկ օրում առողջացել է 140 քաղաքացի, ընդհանուր առողջացածների թիվը՝ 331 998 է:
Մեկ օրում կատարվել է 2840 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 577 537 թեստ: