Վրաստանում Omicron շտամով վարակման ևս 19 դեպք է գրանցվել։ Այս մասին Վրաստանի «Առաջին ալիք»-ին հայտնել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից։
Համաձայն գերատեսչության տվյալների՝ առ այսօր Հանրապետությունում գրանցվել է Omicron վարակի 48 դեպք։
Հիշեցնենք, որ Omicron վարակի դեպքերն առաջին անգամ հայտնաբերվել են Վրաստանում դեկտեմբերի 20-ին։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասել է, որ «փաստացի երկրում սկսել է շրջանառվել Omicron շտամը»։