1,2 մլրդ դրամ՝ Pfizer ձեռք բերելու համար. նախարարությանը գումար հատկացվեց


1,2 մլրդ դրամ՝ Pfizer ձեռք բերելու համար. նախարարությանը գումար հատկացվեց
Դեկտեմբեր 23 06:56 2021

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությանը գումարներ կհատկացնեն՝ տարբեր ծախսերի համար: Օրինակ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծով նախատեսվում է 200000 դեղաչափ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի ձեռքբերման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,2 մլրդ դրամ: Նշվում է, որ դեռևս 2021 թվականի հուլիսին Առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայունս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում:

Միեւնույն ժամանակ հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը ( պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը հատկացնել եւս 2,5 մլրդ դրամի սահմանված չափաքանակով: Դրանք ուղղվելու են ընթացիկ ծախսերի իրականացմանը:

Ն.Հ.