Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը հայտնի է շքեղության հանդեպ սիրով, ինչը դրսևորվում է նաև տան սուրբծննդյան տոնական զարդարանքում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Քարդաշյանը չի խնայել լույսերի վրա և Հիդն Հիլզում գտնվող իր 60 մլն դոլար գնահատվող շքեղ առանձնատունն ամբողջությամբ պատել է տոնական լույսերով:
41-ամյա հեռուստաաստղը հազարավոր լույսերով է պատել իր տան շրջակայքում գտնվող բոլոր ծառերը:
Քիմի տան հետ զուգահեռ պարբերականը ցույց է տվել նաև նրա կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների՝ 20 մլն դոլար արողությամբ առանձնատան զարդարանքը, որը ևս տպավորել է լուսավորված տեսքով: