«Օմիկրոն» շտամով վարակված մարդկանց մոտ նկատվում են գրիպանման երևույթներ, գլխացավ և հաճախակի փռշտոց: Ամենատարածված ախտանշանների ցանկը հրապարակել է բրիտանական ZOE COVID Study պորտալը։
Հետազոտության համաձայն՝ «Օմիկրոն»-ով հիվանդներն ամենից հաճախ ունենում են գլխացավ, կոկորդի ցավ, քթահոսություն և հոգնածություն: Ախորժակի կորուստը նույնպես անսովոր ախտանշան է, թեև այն ավելի քիչ տարածված է:
ZOE-ի առաջատար հետազոտող Թիմ Սփեկտորը նշել է, որ մինչև կաթոլիկների Սուրբ Ծնունդը կորոնավիրուսի նոր տեսակը գերիշխող կդառնա Բրիտանիայում: Նա նաև կարծում է, որ համաճարակի նոր ալիքը շատ ավելի ուժեղ է լինելու, քան նախորդները։
Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարար Ջո Պաահլան երեկ ասել է, որ երկրում «Օմիկրոն» շտամի տարածման երկրորդ շաբաթվա ընթացքում հոսպիտալացվածների մասնաբաժինը 91%-ով ցածր է նախորդ շտամի տարածման երկրորդ շաբաթվա համեմատ։