Վրաստանում համաճարակային իրավիճակը լարված է մնում


Վրաստանում համաճարակային իրավիճակը լարված է մնում
Դեկտեմբեր 12 18:40 2021

Վրաստանում անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 հազար 922 նոր դեպք, մահացել է 36 վարակակիր, բուժվել է 4 հազար 999 մարդ։

Երկրի կառավարության stopcov.ge հատուկ կայքի փոխանցմամբ՝ վերջին 24 ժամում իրականացվել է 35 հազար 841 թեստավորում։ Կորոնավիրուսի հայտնաբերման օրական ցուցանիշը կազմել է 8,15 տոկոս, շաբաթականը՝ 7,42 տոկոս։

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում ախտորոշվել է կորոնավիրուսի շուրջ 889 հազար դեպք, հիվանդությունից ապաքինվել է մոտ 833 մարդ, 12 հազար 731 մարդ մահացել է։

Այսօրվա դրությամբ երկրում կատարվել է կորոնավիրուսի դեմ մոտ 2 միլիոն 309 հազար պատվաստում, առաջին և երկրորդ դեղաչափեր ստացած քաղաքացիների թվերը չեն հրապարակվում։

Վրաստանի բնակչության քանակը շուրջ 3,7 միլիոն է

Մեկ օր առաջ երկրում հայտնաբերվել էր կորոնավիրուսի 3 հազար 542 նոր դեպք, 64 մարդ մահացել էր, 2 հազար 234-ը՝ բուժվել։