Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 290, մահվան՝ 23 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 342 405 է, մահվան դեպքերինը՝ 9260


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 290, մահվան՝ 23 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 342 405 է, մահվան դեպքերինը՝ 9260
Դեկտեմբեր 11 11:10 2021

 

Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 290 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 405:Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7788 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1474 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 23 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9260-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 610 է, ընդհանուր առողջացածներինը՝ 324 834, փաստացի բուժվողներինը՝ 8309: Մեկ օրում արվել է 6700 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2440627 թեստավորում: