Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է հարուստ երկրներին չկուտակել «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութերը բուստերային ներարկումների համար՝ «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարելու համար:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, ԱՀԿ-ից նշել են, որ դա կարող է խոչընդոտել ավելի աղքատ երկրներին անհրաժեշտ մատակարարումներ ապահովելու համար:
Արևմտյան երկրներից շատերը բուստերային դեղաչափեր են կիրառում, հատկապես տարեց և առողջական խնդիրներ ունեցող անձանց շրջանում, սակայն «Օմիկրոն» հիմնամանրէով պայմանավորված՝ նրանք ընդլայնում են դեղամիջոցի կիրառման շրջանակները:
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բուստերային պատվաստանյութը իրառել առողջական խնդիրներ ունեցող անձանց դեպքում: