Omicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիր


Omicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիր
Դեկտեմբեր 5 12:42 2021

Ռումինիայում հաստատվել են կորոնավիրուսի նոր Omicron շտամով վարակվելու առաջին երկու դեպքերը։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հիվանդությունը հաստատվել է Հարավային Աֆրիկայից ժամանած երկու ուղեւորների մոտ, որոնք նոյեմբերի 30-ին վայրէջք են կատարել Բուխարեստում։

«Նրանցից մեկը 48-ամյա կին է և մյուսը՝ 59-ամյա տղամարդ: Գտնվում են տնային մեկուսացման մեջ և երկուսն էլ ախտանիշներ չունեն»,- ասվում է զեկույցում։