Հնդկաստանում բնակվող մի տղամարդ, որպես կնոջ հանդեպ անսահման սիրո և նվիրվածության ապացույց, կառուցել է հանրահայտ Թաջ Մահալ դամբարան-մզկիթի փոքր կրկնօրինակը: Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդու խոսքով՝ սա սիրո հուշարձան է ՝ նվիրված իր 27 տարվա կնոջը:
Բնօրինակ Թաջ Մահալը՝ ամբողջ Հնդկաստանում ամենահայտնի շինությունը, կառուցվել է մուղալների կայսր Շահ Ջահանի կողմից՝ որպես դամբարան իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար, որը մահացել է իրենց 14-րդ երեխային լույս աշխարհ բերելու ժամանակ։
Այն աշխարհում սիրո ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է, ուստի, Մադհյա Պրադեշից մի գործարար որոշել է, որ դա կատարյալ ոգեշնչում է իր կնոջը հարգանքի տուրք մատուցելու համար:
Նա վճարել է 20 միլիոն ռուփի (260 000 դոլար), որպեսզի շինարարական թիմը կառուցի Թաջ Մահալի կրկնօրինակը, որը հագեցած է բարդ վանդակապատերով, մինարեթներով և շքեղ ներքին հարդարմամբ: