Դավիթ Ամիրյանը հետմահու պարգևատրվել է


Դավիթ Ամիրյանը հետմահու պարգևատրվել է
Դեկտեմբեր 1 15:34 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 26-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Դավիթ Հելբերտի ԱՄԻՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»: