Ռուսաստանի Դաշնության Սիբիր երկրամասի հեռավոր լեռների շրջակայքում ապրող կինը տարիներ շարունակ հրաժարվել է լքել իր` «աշխարհից կտրված խրճիթը», որտեղ ապրում է ավելի քան չորս տասնամյակ, գրում է Mirror-ը։
76-ամյա Ագաֆյա Լիկովայի ընտանիքը «քաղաքակրթությունից հեռացել է» 1936 թվականից՝ փոխուստի դիմելով Սիբիրի հեռավոր մասերը՝ Ստալինի օրոք կրոնական հետապնդումներից փրկվելու համար։
Նշվում է, որ նրանք մի քանի տարի մեկուսի կյանք են վարել, մինչև որ խորհրդային երկրաբանները Արևմտյան Սայանների վրայով թռչելիս նկատել են նրանց փայտե տունը։
Ըստ հաղորդման՝ ռուս մեծահարուստ Օլեգ Դերիպասկայի ֆինանսավորմամբ կնոջ համար իր նախորդ տան մոտ նոր և հարմարավետ տուն է կառուցվել։
«Նրան դուր է եկել նոր տունը, և որպես երախտագիտություն՝ նա հաց է թխել և այն տնական խմիչքներով հյուրասիրել է տունը կառուցողներին»,- պատմել է բանվորներից մեկը։