Մերօրյա անմահ հերոսների գնդից է նաեւ Գուրգեն Սարգսյանը, մարտիկ, ով իր հերոսական սխրանքով ու բացառիկ քաջությամբ աչքի ընկավ վերջերս, երբ թշնամին ՀՀ արեւելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկեց հերթական սադրանքը:
Գյումրեցի հերոսը դիրքը չզիջեց, չընկրկեց եւ չհանձնվեց՝ նռնակով պայթեցնելով իրեն եւ թշնամու մի քանի հատուկջոկատայինների: