Երեկ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի պստոների Նոր տարվա նվերների մասին համ գրեցի, համ մտածում էի. «Բայց կարելի ա գումար հավաքել ու մյուս զոհված տղերքի էրեխեքին էլ լավ ու որակյալ նվերներ առնել Ամանորին»։
Մինչև դա եմ մտածում, ընկերներիցս 5 հոգի, մեկը մյուսից անտեղյակ, գրում են, որ ուզում են էրեխեքի նոր տարվա նվերների համար գումար ուղարկել. երկուսն ուղարկում են, 3-ն էլ՝ մոտ օրերս։ Ու համոզվեցի, որ սա հենց նշան էր ու պետք ա նախաձեռնել նման բան։
Այսպիսով, այսօրվանից սկսում ենք զոհված տղերքի երեխաների ամանորյա նվերների համար գումար հավաքել։ Կհավաքենք մոտ 2 շաբաթ։
Գիտեմ, որ շատ մարդիկ ցանկանում են մասնակցել նման դրամահավաքների, բայց չգիտեն ում փոխանցեն կամ ինչի համար։ Հիմա իսկը առիթն է։ Երկու շաբաթ ժամանակ ունենք, ով ինչքան կարող է, ում հնարավություններն ինչքան ներում են կարող են մասնակցել՝ վստահ լինելով, որ ոչ մի լումա չի կորելու։
Մենք հաճախ ենք ասում, որ մեր էսօրվա համար շնորհակալ ենք զոհված տղերքին։ Ուրեմն եկեք գոնե այս Նոր տարին նրանցից շատերի փոքրիկների համար մի փոքր տոն դարձնենք։ Ոչ թե բառերով շնորհակալ լինենք, այլ առարկայական, ոչ թե կենացներ ասենք, այլ գործ անենք։ Վստահ եղեք՝ մի խաղալիքն անգամ այդ երեխաների համար մեծ արժեք ունի, ու ձեր 1000, 5000, 10.000 կամ 50.000 դրամը մի զոհվածի երեխայի կարող է մեծ ուրախություն պարգևել։
Ի դեպ, արդեն խոսել եմ Արցախի ներկայացուցչության հետ ևս ու այս պատերազմում ծնողներ կորցրած Արցախի երեխաներին ևս մասնակից ենք դարձնելու այս բարի գործին։ Այդ գործում ինձ օգնելու է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունից Armine Hayrapetyanը։ Կախված նրանից, թե ինչքան կհավաքվի, ըստ այդմ երեխաների քանակը կորոշենք։ Ինչքան շատ, այնքան լավ։
Դե ինչ, ի գործ։ Տարածեք, մասնակցեք ու խրախուսեք մասնակցությունը։ Շատ ժամանակ չունենք։
Arca- 4083100100646918 (Ameriabank)
Հաշվեհամար- 1570032412860200 (Ameriabank)
❗️Idram-977390257
MoneyGram, Unistream-ի դեպքում էլ իմ անուն, ազգանունը նույնն է, ինչ ֆեյսբուքում՝ Aram Gevorgyan։
Եթե ցանկանաք առձեռն փոխանցել, էլի խնդիր չի, կմոտենամ, կվերցնեմ։
Ցավով եմ ասում, բայց տարատեսակ խարդախներից խուսափելու համար կխնդրեմ տարածել բացառապես այս գրառումը, այս հաշվեհամարները։ Կողքից, եթե տարօրինակ ու անծանոթ մարդիկ կասեն՝ «տվեք, ես կփոխանցեմ, Արամին ճանաչում եմ», չհավատաք, մինչև ինձ հետ կապ չհաստատեք։ Գնացինք։