Էլ չկա։ 19 տարեկան էր։ Կյանքն ընդհատվեց երեկ՝ Հայաստանի Հանրապետության սահմանը պաշտպանելիս


Էլ չկա։ 19 տարեկան էր։ Կյանքն ընդհատվեց երեկ՝ Հայաստանի Հանրապետության սահմանը պաշտպանելիս
Նոյեմբեր 23 17:16 2021
Սուրենն է
Էլ չկա։ 19 տարեկան էր։ Կյանքն ընդհատվեց երեկ՝ Հայաստանի Հանրապետության սահմանը պաշտպանելիս։
Զոհվեց, որ պաշտպանի մե՛ր կենսական տարածքը։ Քո՛ սեփական տունը։ Մե՛ր զավակներին։
Հիմա մենք պա՞րտք ենք իրեն։ Էն էլ ինչքա՛ն։ Մենք իրեն մի բան ենք պարտք, որ երբեք, որևէ մեկը, որևէ գումարով գնել ու վերադրաձնել չի կարող։ Մենք Սուրեն Սաֆարյաններին կյանք ենք պարտք, չապրած տարիներ, չիրականացած երազանքներ, սեր ենք պարտք, բալիկի լույս աշխարհ գալու բերկրանք ենք պարտ։ Մենք Սուրեններին պարտք ենք ընկերություն, մենք նրանց ծնողների արցունքներն ենք պարտք, մենք պարտք ենք նրանց անհոգ ու ուրախ խնջույքներ, որոնց էլ երբեք չեն մասնակցելու։ Մենք նրանց իրենց բալիկների առաջին քայլերն ենք պարտք, նրանց զավակների հաջողությունների հպարտության զգացումը, անգամ նրանց պապիկ դառնալն ենք պարտք մնացել Սուրեններին։
Դուք, մենք, բոլորս էդ պարտքը ո՞նց ենք հետ տալիս, կարողանալու՞ ենք հետ տալ։ Հասկանում ե՞նք գոնե, որ անհնար է, բայց իրենց պահած հողը պահելով պիտի գոնե պարտքը թեթևացնենք։
Չլինեն Սուրենները, դու՛ չկաս, պետություն չկա՛, սահմաններն ու անվտանգությունը չկա՛, լափը չկա՛, զվարճանքդ չկա։ Դու դառնում ես թափառական, հավերժ օտար՝ ուրիշի երկրում։ Անտուն։ Հիմա պատկրացրեք, որ էսօր մեկը կգա, ձեր տունը կմտնի, ձեզ ծեծելով տնից դուրս կհանի և վերջ։ Կանգնած եք շենքի միջանցքում, անհույս, անտուն, անփող, անտեղ, որբ, ձեր իսկ տան դռան առաջ, բայց դրսից։
Լավ չի, չէ՞։
Էդպես կլինի, եթե մինչև թշնամու ձեր տուն հասնելը միջանցք դուրս գաք, իջնեք առաջին հարկ, ձեր տան վրա եկողի վզին բանով տաք, շարքից հանեք, շպրտեղ աղբամանն ու հանգիստ սրտով, ապահով տուն դառնաք ու ապրեք խաղաղ, արժանապատիվ, որ վաղը, իմ Սուրեններին, ձեր Սուրեններին շենքի միջանցքում միայնակ չդարանակալեն ու մեր ընդհանուր տուն սուգ բերեն։
Էլ չգիտեմ, ոնց պատմեմ։ Բառերս կվերջանան, ամոթից կվառվեմ, կմոխրանամ։ Էս տունը պահել է պետք, Սուրենների մեջքն ամուր պահել, թիկնքը հայերով ծածկել, մինչը թշնամին կփորձի մոտենալ մեր Սուրենին՝ թշնամու հերն անիծել։
Հոգիդ լույսի մեջ, եղբայր Սուրեն։ Ես քեզ պարտք եմ։ Հազար եղբայրներիս եմ պարտք՝ ի մահ։