«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել, թե դեռ քանի տարի է ծրագրում խաղալ պրոֆեսիոնալ ֆուտբոլում։
«Ցանկանում եմ շարունակել որքան հնարավոր է երկար։ Դա կախված կլինի բազմաթիվ գործոններից։ Այս տարիքում այնքան էլ հեշտ չէ հետևել մարմնին։ Ուղեղս ինձ ասում է. «Դու դեռ հեշտությամբ կարող ես խաղալ 5-6 տարի»: Հուսով եմ, որ իմ մարմինը նույնպես այդպես է մտածում: Չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ ունեմ, ուստի կփորձեմ օգտագործել յուրաքանչյուր վայրկյանը»,- ասել է Մխիթարյանը Sport 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։
Այս մրցաշրջանում 32-ամյա խաղացողը Ջալլորոսիի մարզաշապիկով անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: