Կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը չեղարկվել է


Կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը չեղարկվել է
Նոյեմբեր 12 14:07 2021

Ստամբուլում դեկտեմբերի 6-19-ը նշանակված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կազմակերպության նախագահ Ումար Կրեմլյովը ասել է, որ կարևորը մասնակիցների առողջությունն է: Որոշ թիմեր նախապատրաստվում են առաջնությանը: Բայց նրանք մրցաշարի չեղարկումից չպիտի հիասթափվեն, քանզի առավել կարևոր է մարզուհիների, պաշտոնյաների, շահագրգիռ մյուս հանձնախմբերի անվտանգության ապահովումը:

 

Մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ, այս օրերին, աշխարհի առաջնության նախապատրաստական հերթական հավաքն Աբովյանում անցկացնում է ՀՀ կանանց բռնցքամարտի հավաքականը: